Ադրբեջանի ԱԳՆ. Մենք կտրականապես մերժում ենք Նիդեռլանդների խորհրդարանի հակաադրբեջանական բանաձևի նախագիծը
  Ադրբեջանի ԱԳՆ.  Մենք կտրականապես մերժում ենք Նիդեռլանդների խորհրդարանի հակաադրբեջանական բանաձևի նախագիծը
10:42     26 11 2022    
«Մենք վճռականորեն մերժում ենք Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի նախագիծը, կոչ ենք անում հոլանդական կողմին հրաժարվել միակողմանի դիրքորոշումից և իր որոշումներում առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին։

Նրա խոսքով, անցյալում էլ Նիդերլանդների խորհրդարանը Ադրբեջանի դեմ ուղղված լիովին կողմնակալ, իրականությունը չարտացոլող բանաձևեր է ընդունել:

«Նիդերլանդների օրենսդիր մարմնում նման օրինագծի առաջ քաշումը, որը շուրջ 30 տարի աչք էր փակում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի, խաղաղ բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդարի, թալանի և վանդալիզմի վրա, մեր երկրի դեմ ուղղված հերթական զրպարտչական արշավի օրինակ է:

Կուզենայինք հիշեցնել հոլանդական կողմին, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը, կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները՝ ամբողջությամբ դուրս չի բերել հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքներից, շարունակել է ականապատել ադրբեջանական տարածքները, խոչընդոտել է տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և ապակառուցողական գործողություններ սկսել խաղաղ գործընթացի դեմ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս