Նիդեռլանդների դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
 Նիդեռլանդների դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
16:42     25 11 2022    
Նոյեմբերի 25-ին Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Պաուլին Էյզեման հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը դժգոհություն է արտահայտվել Նիդերլանդների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրայի՝ նոյեմբերի 23-ին այդ երկրի խորհրդարան ուղարկված նամակի կապակցությամբ, որում նշված էր, որ իբր Ադրբեջանի Զինված ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել:

Նշվել է, որ Ղարաբաղյան Առաջին պատերազմից ի վեր հայկական զինված ուժերը աննախադեպ ջարդեր են իրականացրել ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ, 1992 թվականի փետրվարի 26-ին մեկ գիշերվա ընթացքում Խոջալու քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանվել է 613 խաղաղ բնակիչ։ Մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Ընդգծվել է, որ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ՝ հրթիռակոծելով Ադրբեջանի Գյանջա, Բարդա, Մինգեչևիր քաղաքները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս