Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հոդվածում, որը հրապարակվել է իսրայելական The Jerusalem Post թերթում։
Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը վերջերս Լոնդոնում՝ «Աբրահամի պայմանագրի» տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ պատմել է այն առավելությունների մասին, որոնք կստանան այս համաձայնագրի կողմնակիցները, և այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կատարել է ճիշտ ընտրություն՝ հօգուտ տարածաշրջանի կայուն խաղաղության և զարգացման։
Թեև Կովկասում համատեքստը համեմատաբար տարբեր է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից ստացվելիք դիվիդենտը շարունակում է մնալ խաղաղության համաձայնագրի առանցքային տարրերից մեկը:
Հայրենական պատերազմում Ադրբեջանի վճռական հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևն առաջարկեց կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ինչը հազվագյուտ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով։ Այս առաջարկը ևս մեկ անգամ ապացուցում է թշնամանքին և ատելությանը վերջ դնելու Ադրբեջանի ցանկությունը։ Դրա համար էլ Ադրբեջանը ներկայացրել է հինգ կետից բաղկացած խաղաղ համաձայնագիր՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների սահմանազատման վրա։
Դեսպան Սուլեյմանովը խոսել է Հայաստանի խաղաղության ձգտման կարևորության մասին։ Պետք է ոչ թե դադարեցնել խաղաղ գործընթացը և միմյանց դեմ հարհրել միջազգային դերակատարներին, այլ պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար: