Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը կստորագրեն Միջին միջանցքի գործունեության ճանապարհային քարտեզը
 Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը կստորագրեն Միջին միջանցքի գործունեության ճանապարհային քարտեզը
11:35     25 11 2022    
Նախատեսվում է ստորագրել «2022-2027 թվականների ճանապարհային քարտեզ»՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի տարածքներով անցնող Միջին միջանցքի զարգացման և շահագործման մեկնարկի համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ՝ կապված Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման հետ, որը տեղի կունենա վաղը Ակտաու քաղաքում։

Նշվում է, որ փաստաթուղթը կստորագրվի առաջին նիստի ժամանակ ընդունված Բաքվի հռչակագրի համապատասխան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Ղազախստան  


Լրահոս