Ադրբեջանի արտգործնախարար. Տարբեր եռակողմ ձևաչափերն օգնում են ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանում
  Ադրբեջանի արտգործնախարար.  Տարբեր եռակողմ ձևաչափերն օգնում են ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանում
09:37     25 11 2022    
Տարածաշրջանային հաղորդակցության ամրապնդման տեսանկյունից տարբեր եռակողմ ձևաչափերը նպաստում են տարածաշրջանում հարաբերությունների ընդլայնմանը և առկա հակամարտությունների վերացմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը կազմակերպել են ADA համալսարանը և Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը:

Բայրամովն ասել է, որ դա կարևոր դեր է խաղում փոխադարձ շահերի վրա հիմնված ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս