Խովաևը Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման․ ՌԴ ԱԳՆ
 Խովաևը Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման․  ՌԴ ԱԳՆ
17:20     24 11 2022    
Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այս օրերին գտնվում է Բաքվում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվում էր Երևանում, որտեղ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։ Այսօր նա Բաքվում է։ Այս շփումների թեման խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված հայտարարություններին, որոնք արվել են Երևանում և Բաքվում, Զախարովան նշել է, որ այդ թեման շատ զգայուն և բարդ բնույթ է կրում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս