ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանում հետկոնֆլիկտային վերականգնման միջոցներին
 ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանում հետկոնֆլիկտային վերականգնման միջոցներին
14:55     24 11 2022    
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանում հետկոնֆլիկտային վերականգնման միջոցներին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հինգշաբթի ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն՝ ելույթ ունենալով «Համագործակցություն հանուն տարածաշրջանային կայունության և զարգացման» թեմայով համաժողովում։

«Մենք կենտրոնանում ենք հետկոնֆլիկտային վերականգնման վրա՝ քաղաքացիական հասարակության համար նոր հնարավորություններ բացելու համար», - ասել է նա:

Դեսպանը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետկոնֆլիկտային տարածքների վերականգնման գործում։

«Տարածաշրջանում հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր, որի լուծումը միջազգային իրավունքի հետ մեկտեղ ջանքեր է պահանջում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը ԵՄ աջակցությամբ միտված է կայուն կարգավորման հասնելուն»,- ասել է Միխալկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս