Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հետ
 Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հետ
11:20     24 11 2022    
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հանդիպել է՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը հեռագրային ալիքով տարածել է Իրանի դեսպանատունը։

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումների շուրջ։ Մասնավորապես, բարձրացվել է պատվիրակությունների փոխանակման և լրագրողական ոլորտում համագործակցության հարցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս