Աբդոլլահիյան. Իրանը ոչ մի պլաններ չունի հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում
|
|
Իրանը կողմերից մեկի հաշվին չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ. Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Farsnews-ին։
|
Իրանական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ անցած ամիս նա եղել է Երևանում, իսկ Հայաստանի վարչապետն այցելել է Իրան։
«Ընդգծում եմ, որ մենք Ադրբեջանը և Հայաստանը դիտարկում ենք որպես Իրանի Իսլամական Հանրապետության երկու հարևաններ։ Մենք երբեք չենք կարգավորում մեր հարաբերությունները մեկ կողմի՝ մյուս կողմի առաջնահերթությամբ։ Առաջնահերթություն է հանդիսանում բոլոր հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է նախարարը։
Իրանի արտգործնախարարի խոսքով, Թեհրանը ոչ մի պլաններ չունի հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ, ըստ նրա, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը կհետևի Իրանի արձագանքը։
Հեշթեգներ.
Աբդոլլահիյան
Իրան