Աբդոլլահիյան. Իրանը ոչ մի պլաններ չունի հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում
  Աբդոլլահիյան.  Իրանը ոչ մի պլաններ չունի հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում
10:07     24 11 2022    
Իրանը կողմերից մեկի հաշվին չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ. Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Farsnews-ին։

Իրանական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ անցած ամիս նա եղել է Երևանում, իսկ Հայաստանի վարչապետն այցելել է Իրան։

«Ընդգծում եմ, որ մենք Ադրբեջանը և Հայաստանը դիտարկում ենք որպես Իրանի Իսլամական Հանրապետության երկու հարևաններ։ Մենք երբեք չենք կարգավորում մեր հարաբերությունները մեկ կողմի՝ մյուս կողմի առաջնահերթությամբ։ Առաջնահերթություն է հանդիսանում բոլոր հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է նախարարը։

Իրանի արտգործնախարարի խոսքով, Թեհրանը ոչ մի պլաններ չունի հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ, ըստ նրա, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը կհետևի Իրանի արձագանքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Աբդոլլահիյան   Իրան  


Լրահոս