Հերցոգը զանգահարել է Ալիևին
 Հերցոգը զանգահարել է Ալիևին
09:20     23 11 2022    
Նոյեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Ազերթաջը։

Իցխակ Հերցոգը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման համար և նշել, որ դա մեծ առաջընթաց է Իսրայելի բարեկամ երկրի և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Իցխագ Հերցոգին հեռախոսազրույցի համար։

Պետության ղեկավարը նշել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը ավելի կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտներ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս