«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի վերաբերում ՀԱՊԿ-ի իրավասությանը» - Դաշնային խորհրդի փոխնախագահի հայտարարությունը
 «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի վերաբերում ՀԱՊԿ-ի իրավասությանը» -  Դաշնային խորհրդի փոխնախագահի հայտարարությունը
18:00     21 11 2022    
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի վերաբերում կազմակերպության իրավասությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում՝ մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այս հունով։ Այս հակամարտությունում կողմերից միայն մեկին աջակցելը կնշանակի սրել այն»,- ասել է Կոսաչովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս