Զանգիլանում, Ջաբրայիլում և Գուբադլիում նոր գյուղերի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում
 Զանգիլանում, Ջաբրայիլում և Գուբադլիում նոր գյուղերի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում
14:26     21 11 2022    
Սկսվել են Զանգիլանի, Ջաբրայիլի և Գուբադլիի շրջանների գյուղերի նախագծման աշխատանքները, որոնց հայեցակարգային նախագծի մի մասն արդեն պատրաստ է։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Բաքվում կայացած՝ «Քաղաքների և գյուղական շրջանների զարգացման նորարարական մոտեցում. խելացի քաղաքներ և գյուղեր» միջազգային համաժողովում հայտարարել է՝ Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը։

«Այս գյուղերի շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա կեսերին։ Իսկ Զանգիլանում բնակելի տարածքի հիմք է դրվել, շինարարությունը նախատեսվում հաջորդ տարի»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Ջաբրայի   Գուբադլի  


Լրահոս