Աղալիում կվերաբնակեցվի ընտանիքների ևս մեկ խումբ
 Աղալիում կվերաբնակեցվի ընտանիքների ևս մեկ խումբ
13:10     21 11 2022    
«Հաջորդ ամիս նախատեսվում է ընտանիքների ևս մեկ խումբ վերաբնակեցնել Աղալիում»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ «Քաղաքների և գյուղերի զարգացման նորարարական մոտեցում. խելացի քաղաքներ և գյուղեր» խորագրով միջազգային համաժողովում ասել է՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի կազմում ներառված Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը:

Նա հայտնել է, որ Աղալը գյուղում նախատեսված է 200 խելացի տան կառուցում։

«Դրանցից 87-ը կառուցվել և շահագործման է հանձնվել, իսկ 113-ում շարունակվում են վերանորոգման և շինարարական աշխատանքները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղալի   Ադրբեջան  


Լրահոս