Թուրքիայի իշխող կուսակցության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
 Թուրքիայի իշխող կուսակցության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
12:52     21 11 2022    
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Anadolu-ին հղումով, այցի նպատակը՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակի միջոցառումներին մասնակցելն է։

Պատվիրակության կազմում են նաև՝ թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Օրհան Էրդեմը, AK Parti-ի արտաքին կապերի գծով փոխնախագահներ Մեհմեթ Ջեյլանը, Աֆիֆ Դեմիրքըրանը և այլ պաշտոնատար անձինք։

Պատվիրակությունը կայցելի Պատվո ծառուղի և Շեհիդների ծառուղի, Բաքվի թուրք ազատարար զինվորների հուշահամալիր, հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս