Արևելյան Զանգեզուրում Զաբուխչայի ջրամբարի կառուցման մասին պայմանագիր է կնքվել
 Արևելյան Զանգեզուրում Զաբուխչայի ջրամբարի կառուցման մասին պայմանագիր է կնքվել
17:20     18 11 2022    
«Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը պայմանագրեր է կնքել՝ թուրքական «Cengiz İnşaat Sənaye və Ticarət» ԲԲԸ-ի և ադրբեջանական «Nort Vest Konstrakşn» ՓԲԸ-ի հետ՝ կապված Զաբուխչայ ջրամբարի և մայր խողովակաշարի նախագծման և կառուցման հետ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել է «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Դիլգամ Շարիֆովը, ստորագրման արարողությանը մասնակցել են՝ «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի նախագահ Զաուր Միքայլովը, փոխնախագահ Ռաֆիկ Ասլանովը և ԲԲԸ-ի այլ ներկայացուցիչներ:

Նշվել է, որ տվյալ նախագծի իրականացման շնորհիվ Գուբադլիի և Զանգիլանի շրջանների 12100 հեկտար ցանքատարածությունները կապահովվեն ոռոգման համար ջրով։ Ջրամբարը կկառուցվի Լաչինի շրջանի Զաբուխչայ գետի վրա։ Նրա ընդհանուր տարողությունը կկազմի 26,7 մլն խմ ջուր, նրանից առաջին ջուրը կստացվի 2023 թվականի հոկտեմբերին, իսկ ջրամբարն ամբողջությամբ կշահագործվի 2024 թվականին։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևելյան-Զանգեզուր   Ադրբեջան  


Լրահոս