Ադրբեջանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
 Ադրբեջանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
15:01     18 11 2022    
Նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել` Ադրբեջանի և Վրաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Իրակլի Ղարիբաշվիլիի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետից։

Հեռախոսազրույցի ընթացքում կառավարությունների ղեկավարները միմյանց շնորհավորել են՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ կառուցված դարավոր բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության ամուր հիմքերի վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս