Հուլուսի Քըլըչ. Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը դուրս է տրամաբանության և օրենքի շրջանակներից
  Հուլուսի Քըլըչ.  Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը դուրս է տրամաբանության և օրենքի շրջանակներից
14:18     18 11 2022    
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը դուրս է տրամաբանության ու օրենքի շրջանակներից։

Այս մասին ուրբաթ օրը ասել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, IMZA սոցիալական զարգացման աջակցության հասարակական ասոցիացիայի ղեկավար, Թուրքիայի և թյուրքական աշխարհի երէցների միության համանախագահ Հուլուսի Քըլըչը՝ պատասխանելով Zinvor.info-յի հարցերին։

Նա նշել է, որ այս բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Ֆրանսիայի Սենատի մակարդակը իջել է հայկական սփյուռքի մակարդակին։

«Մենք չգիտենք, թե Ֆրանսիայի Սենատն ինչ ակնկալիքներ ունի հայկական սփյուռքից։ Սակայն դրանք կան, եթե ընդունվել է այս կողմնակալ բանաձևը, որը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին։ Դա նաև խոչընդոտներ է ստեղծում ընթացող խաղաղ բանակցությունների համար։ ՄԱԿ-ի չորս բանաձևերի տակ ստորագրել է նաև Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը։ Այնպես որ, Ֆրանսիան հակասում է ինքն իրեն», - ասել է Քըլըչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Քըլըչ  


Լրահոս