Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ. Սենատի ընդունած բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը
  Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ.  Սենատի ընդունած բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը
11:02     18 11 2022    
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բրիս Ռոքֆեյը (Brice Rocquefeuil) մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը հանդիպել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում եղել են Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպմանը մասնակցող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բրիս Ռոքֆեյը նշել է, որ այս բանաձևը չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   ԱԳՆ  


Լրահոս