Ջեյհուն Բայրամովն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնացին
 Ջեյհուն Բայրամովն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնացին
10:10     18 11 2022    
Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները, որոնք բնութագրվում են դրական դինամիկայով և ինտենսիվությամբ, շշարունակում են հաջողությամբ զարգանալ: Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս