Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին
 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին
17:50     17 11 2022    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին նոյեմբերի 17-ի՝ Ազգային վերածննդի օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում հրակարակմամբ կիսվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ազգային վերածննդի օրը կարևոր շրջադարձ է դարձել՝ 34 տարի առաջ եղբայրական ադրբեջանական ժողովրդի կողմից սկսված շարժման մեջ։ Իսկ 32 տարի անց մեր եղբայրները մեծ հաղթանակ տարան Ղարաբաղում՝ ցույց տալով, թե որքան ուժեղ է վերածննդի ոգին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ընդգծվում է նաև, որ Թուրքիան միշտ կլինի ադրբեջանցի քույրերի և եղբայրների հետ՝ հետևելով «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս