Դեսպան. Բելգիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին
  Դեսպան.  Բելգիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին
10:03     16 11 2022    
Բելգիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի զարգացմանը, որում ԵՄ-ն մեծ դեր ունի։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Բելգիայի թագավորի Օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Միշել Պիտերմանսը։

Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ տարբեր ոլորտներում։

Նրա խոսքով, երկրները մշտական կապեր են պահպանում քաղաքական մակարդակով, իսկ տնտեսական ցուցանիշներն աճում են. «Այս տարի մենք նշում ենք նաև Բելգիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ կապակցությամբ կազմակերպվել է հատուկ լուսանկարչական ցուցահանդես», - ասել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բելգիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս