Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ալբանիայի աջակցությունը
 Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ալբանիայի աջակցությունը
17:28     15 11 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ալբանիայի աջակցությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դուք նշեցիք, որ Ալբանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և այդ աջակցությունը միշտ եղել է փոխադարձ։ Մենք շատ բարձր ենք գնահատում ալբանացի պաշտոնատար անձանց՝ ինչպես օկուպացիայի, այնպես էլ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարությունները»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս