Այխան Հաջիզադե. Մտահոգիչ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը ներկայացվում է որպես կրոնական հողի վրա առճակատում
  Այխան Հաջիզադե.  Մտահոգիչ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը ներկայացվում է որպես կրոնական հողի վրա առճակատում
09:03     20 09 2024    
Մտահոգիչ է, որ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ներկայացվում է որպես կրոնական հողի վրա առճակատում, նման քայլերը վնասում են խաղաղության կառուցմանը և հաշտեցմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով լրագրողների հարցին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների վերաբերյալ։

Նա նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին պնդումները, որոնք հնչել են հայկական սփյուռքի կողմից ֆինանսավորվող որոշ անհատների և կազմակերպությունների կողմից լսումների ժամանակ, որևէ հիմք չունեն։

«Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները։ Ավելի նպատակահարմար կլիներ, եթե այդ անձինք և կազմակերպությունները կենտրոնանային Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման վրա, որին նրանք հովանավորում են, ներառյալ՝ բանտերում քաղաքական հետապնդումների հետևանքով մահվան դեպքերը, քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների անդամների վրա ճնշումները»,- ընդգծել է Հաջիզադեն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս