ՌԴ վարչապետը կայցելի Ադրբեջան
 ՌԴ վարչապետը կայցելի Ադրբեջան
17:14     15 11 2022    
Նոյեմբերի 17-ին Բաքվում կկայանա 11-րդ ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում, համաժողովին կմասնակցեն՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետներ Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը։

Ֆորումում կքննարկվեն՝ տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար կապերին, փոքր և միջին բիզնեսի ոլորտում համագործակցությանը, փոխադարձ ներդրումներին և կրթությանը վերաբերող հարցեր։

Ակնկալվում է տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Համաժողովին կմասնակցեն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների անդամներ, գործարար շրջանակների, ինչպես նաև երկու երկրների տարբեր շրջանների ներկայացուցիչներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս