Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացնում Ֆրանսիայի Սենատի դիմաց
 Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացնում Ֆրանսիայի Սենատի դիմաց
16:35     15 11 2022    
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում Ֆրանսիայի Սենատի դիմաց։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցուցարարները բողոքում են Սենատում հակաադրբեջանական բանաձևի քննարկման դեմ։

Նրանք կոչ են անում սենատորներին չընդունել բանաձևը։

Ակցիան անցկացվում է «Մենք արդարություն ենք ուզում», «Ֆրանսիա, չեզոք եղիր», «Սենատ, եղիր արդար» և այլն կարգախոսներով։

Ակցիայի վայր են հրավիրվել ոստիկանության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը պետք է քննարկի հայանպաստ բանաձև, որը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիության այլ երկրներին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս