Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիային աջակցելու համար
 Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիային աջակցելու համար
15:47     15 11 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված աջակցության համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Թուրքիայի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք արձագանքեցին Իստիգլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչությանը, կիսեցին մեր ցավը և ցավակցություն հայտնեցին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախագահը Ադրբեջանից բացի շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, Գերմանիային, Չինաստանին, Ուկրաինային, Իսրայելին և մյուս երկրներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս