Թուրքիայում Փոլադ Հաշիմովի անվան այգի է բացվել
 Թուրքիայում Փոլադ Հաշիմովի անվան այգի է բացվել
10:37     15 11 2022    
Թուրքիայի Քոջաելի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի ազգային հերոս Փոլադ Հաշիմովի անունը կրող զբոսայգու բացումը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, հայտնում է Zinvor.info-ն։

«Հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման միջազգային կենտրոնի, Իզմիթի քաղաքապետարանի և Հեյդար Ալիևի անվան մշակույթի տան համատեղ կազմակերպությամբ տեղի է ունեցել Ազգային հերոս, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի անվան զբոսայգու բացումը», - նշվում է հրապարակման մեջ։

Զբոսայգու բացմանը մասնակցել են նաև դեսպանատան ռազմական կցորդի ապարատի ներկայացուցիչներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս