Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
 Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
10:00     15 11 2022    
2022 թվականի նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև:

Այս մասին տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը:

Բայրամովն ու Աբդոլլահյանը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Կողմերը նշել են երկու երկրների հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակի, հրապարակային հռետորաբանության և առկա այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում։ Այս առումով նշվել է արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների միջև հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս