Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ցավակցությունում ասվում է.
«Մենք խորապես ցնցված և վշտացած ենք՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած դավաճանական ահաբեկչության հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին լուրից։ Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։ Ինչպես միշտ, մենք Թուրքիայի կողքին ենք։ Ադրբեջանի, Կովկասի մահմեդականների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ անձամբ Ձեզ և ողջ թուրք ժողովրդին, ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, հանգստություն եմ խնդրում Ամենազորից զոհվածների հոգիների համար, իսկ վիրավորվածներին՝ ապաքինում»: