Ղազախստանի ԱԳՆ. Կա լավ հնարավորություն զարգացնելու Չինաստանից ցամաքային փոխադրումները Ադրբեջանի տարածքով
  Ղազախստանի ԱԳՆ.  Կա լավ հնարավորություն զարգացնելու Չինաստանից ցամաքային փոխադրումները Ադրբեջանի տարածքով
11:11     14 11 2022    
Կա լավ հնարավորություն զարգացնելու Չինաստանից ցամաքային փոխադրումները Ադրբեջանի տարածքով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

Նրա խոսքով, Չինաստանը Ղազախստանի հիմնական գործընկերներից մեկն է. առևտրի ծավալով այն զբաղեցնում է երկրորդ տեղը Ռուսաստանից հետո։

«Այժմ ծովային առևտուրը նույնպես հսկայական է, և մենք նույնիսկ չենք հավակնում մրցակցել Չինաստանի հետ ծովով Եվրոպա փոխադրվող ապրանքների ծավալով։ Բայց իսկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ցնցումները՝ առկա է լավ հնարավորություն զարգացնելու ցամաքային փոխադրումները այսպես կոչված Միջին միջանցքով, որն անցնում է ոչ միայն Չինաստանով և Ղազախստանով, այլև Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով և Արևելյան Եվրոպայով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   ԱԳՆ  


Լրահոս