Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
10:19     14 11 2022    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր վշտով ընդունեցի Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած դավաճանական պայթյունի հետևանքով մարդկանց մահվան և վիրավորվելու լուրը։ Ձեր ցավը նաև մեր ցավն է։

Ողբերգության հետևանքով զոհվածների հոգիներին հանգստություն, կիսում եմ նրանց հարազատների ցավը և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հասանով   Աքար  


Լրահոս