Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև
09:41     14 11 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ կանգնած է Թուրքիայի կողքին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։

Ջեյհուն Բայրամովը խորը ափսոսանք է հայտնել Ստամբուլի Իստիգլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Նա պայթյունի հետևանքով զոհվածների հոգիներին մաղթել է հանգստություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին և կիսում է նրա վիշտն ու ուրախությունը։

Նախարար Մևլութ Չավուշօղլուն իր երախտագիտությունն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը և բարձր է գնահատել Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս