Ադրբեջանի առաջին փոխնախագահը ցավակցություն է հայտնել Թուրքիայի առաջին տիկնոջը
 Ադրբեջանի առաջին փոխնախագահը ցավակցություն է հայտնել Թուրքիայի առաջին տիկնոջը
09:21     14 11 2022    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանին՝ Ստամբուլում մեծաթիվ զոհերի պատճառ դարձած պայթյունի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում կատարելով «Ազերթաջ» գործակալությանը։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Խորապես վշտացած ենք Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու լուրից։

Կիսելով ձեր վիշտն այս ողբերգության կապակցությամբ՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս