Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
09:00     14 11 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Ստամբուլում մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Հարգելի պարոն նախագահ,

Սիրելի եղբայր,

խորապես ցնցված ենք Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ուխտադրուժ պայթյունի հետևանքով մարդկանց մահվան և վիրավորվելու մասին լուրերից։

Ողբերգության կապակցությամբ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Ալլահ Ռեհմեթ Էլասին»,- ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս