Թուրքիայի ղեկավար. ԲԹՋ-ն ամենահաջող էներգետիկ նախագծերից է
  Թուրքիայի ղեկավար.  ԲԹՋ-ն ամենահաջող էներգետիկ նախագծերից է
12:44     11 11 2022    
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը համաշխարհային մակարդակով ամենահաջող էներգետիկ նախագծերից է։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, նոյեմբերի 11-ին Սամարղանդում՝ Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նշել է, որ ԲԹՋ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս համատեղ էներգետիկ նախագծերի իրականացմանը. «Թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծումը հնարավորինս կարճ ժամկետում շահավետ կլինի։ Ես հավատում եմ, որ դա էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ մեծ նշանակություն է տրվում ԹՊԿ երկրների միջև տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Էրդողան  


Լրահոս