Ադրբեջանի նախագահը ԹՊԿ գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին
 Ադրբեջանի նախագահը ԹՊԿ գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին
11:50     11 11 2022    
«Չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից երկու տարի է անցել, Հայաստանը շարունակում է իր ռազմական սադրանքները սահմանին»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 11-ին Սամարղանդում՝ Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Վերջապես սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը ստիպված եղան սկսել վճռական հակահարձակողական գործողություն՝ կանխելու Հայաստանի ռազմական սադրանքը։ Հայաստանը փորձում է մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը՝ Ադրբեջանին անարդարացիորեն մեղադրելով ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք այս անհիմն պնդումները։ Մենք կռվել ենք մեր հողերի վրա և ջախջախել ենք հայկական բանակին ու վտարել մեր պապենական հողերից»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԹՊԿ  


Լրահոս