Էրդողան. Չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին, իրավիճակը Հարավային Կովկասում մնում է փխրուն
  Էրդողան.  Չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին, իրավիճակը Հարավային Կովկասում մնում է փխրուն
11:32     11 11 2022    
Չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին, իրավիճակը Հարավային Կովկասում մնում է փխրուն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Սամարղանդում Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանին խաղաղության ձգտման, ինչպես նաև նրա արդար պայքարում»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանին՝ Հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ. «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանին՝ եղբորս՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, Ադրբեջանի Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Շնորհավորում եմ նաև բոլոր բարեկամ և եղբայրական երկրներին, որոնք այս տարի նշում են իրենց անկախության երեսունամյակը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս