Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Սամարղանդում Թուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Վերջին 7 ամսվա ընթացքում ես երրորդ անգամ եմ այցելում եղբայրական Ուզբեկստան։ Ապրիլին պետական այցով եղել եմ Ուզբեկստանում։ Սեպտեմբերին ես մասնակցել եմ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովին։ Այսօր ուրախ եմ, որ կրկին Սամարղանդում եմ։ Այս այցելությունների ընթացքում ես ծանոթացա Ուզբեկստանում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Շնորհավորում եմ իմ եղբորը՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին և եղբայրական ուզբեկ ժողովրդին ձեռք բերված հաջողությունների համար։ Իմ այցերի ընթացքում նախագահ Շավքաթ Միրզիոևի հետ իմ զրույցները ցույց են տալիս, որ ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի»։