Այս մասին հինգշաբթի պատասխանելով
Zinvor.info-յի հարցերին ասել է՝ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի սոցիալական զարգացման աջակցության IMZA հասարակական միավորման ղեկավար, Թուրքիայի և թուրքական աշխարհի ավագների միության համանախագահ Հուլուսի Քըլըչը։
Նա նշել է, որ Ղարաբաղում հաղթանակը ձեռք է բերվել Հաղթական Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի, ադրբեջանական հերոսական բանակի ուժի և ադրբեջանական ժողովրդի միասնության շնորհիվ։
Շնորհավորելով Ադրբեջանին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ՝ Կըլըչը նշել է, որ այս հաղթանակը թուրքական աշխարհի հպարտությունն է։
«Ղարաբաղում տարած հաղթանակով տարածաշրջանում ի հայտ եկան նոր իրողություններ։ Այն նաև նշանավորել է թուրքական աշխարհում նոր դարաշրջանի սկիզբը: Թուրքական աշխարհն էլ ավելի համախմբված ու ուժեղ է դարձել»,- ասել է նա։