Թուրք վետերաններն այցելել են Շուշա
 Թուրք վետերաններն այցելել են Շուշա
11:10     10 11 2022    
Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության և «Երիտասարդների կրթությունը պահեստ արձակված զինվորականների կողմից» հասարակական միավորման նախաձեռնությամբ Թուրքիայից Ադրբեջան ժամանած՝ ռազմական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները այցելել են Շուշա։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Պետական ծառայությունից։

Հաղորդվում է, որ ուղևորության շրջանակներում Թուրքիայի Պահեստայզորի սպաների, պահեստազորի ենթասպաների, պատերազմի վետերանների միությունները և Պատերազմի հաշմանդամների միությունը ներկայացնող վետերաններն այցելել են՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի բոլոր հիշարժան վայրերը՝ սկսելով Ջըդըր-դյուզից։

Պետական ծառայության պետ Շայիգ Մամեդովը հյուրերին մանրամասն պատմել է Շուշայի համար մղվող մարտերի մասին։

Թուրքական Պահեստազորի սպաների միության նախագահ, Էրդողան Կարակուշն ընդգծել է, որ թուրք հասարակությունը անհամբեր սպասում էր Ադրբեջանի հաղթանակին, և ամեն օր հուզմունքով էր լսում նորությունները ռազմաճակատից։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրք-վետերաններ   Շուշա  


Լրահոս