Չավուշօղլու. Տարածաշրջանում և ամբողջ աշխարհում բարդ գործընթացներ են տեղի ունենում
  Չավուշօղլու.  Տարածաշրջանում և ամբողջ աշխարհում բարդ գործընթացներ են տեղի ունենում
11:05     10 11 2022    
Տարածաշրջանում և ամբողջ աշխարհում բարդ գործընթացներ են տեղի ունենում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ուզբեկստանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մեր առջև տարբեր հնարավորություններ կան։ Ասիան կրկին դառնում է աշխարհագրական առաջնահերթություն»,- ընդգծել է նախարարը։

Մ.Չավուշօղլուն ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ. «Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ադրբեջանին օկուպացիայից իր հողերի ազատագրման տարեդարձի և Դրոշի օրվա կապակցությամբ»։

Նախարարի խոսքով, պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Տարածաշրջան  


Լրահոս