Հուլուսի Աքար. Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին
  Հուլուսի Աքար.  Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին
17:40     09 11 2022    
Թուրքիան շարունակում է աջակցել իր ընկերներին, եղբայրներին ու դաշնակիցներին, մասնավորապես Ադրբեջանին, Լիբիային և Հյուսիսային Կիպրոսին՝ նրանց արդար պայքարում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ Թուրքիան բազմաթիվ տարածաշրջաններում՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ մակարդակներում և երկկողմ հարաբերությունների շրջանակներում իր ավանդն է ներդնում խաղաղության հաստատմանը. «Թուրքական բանակը հավերժ գոյություն է ունենալու՝ շարունակելով կարևոր դեր խաղալ տարածաշրջանում և աշխարհում":
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս