Նեդ Փրայս. ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին չի թելադրում խաղաղության պայմանագրի պայմանները
  Նեդ Փրայս.  ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին չի թելադրում խաղաղության պայմանագրի պայմանները
09:58     09 11 2022    
Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի հասնելուն։ Մենք կարծում ենք, որ շարունակվող ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի դերն այս գործընթացում խաղաղության բանակցությունների ակտիվացումն է։ «Երեկվա հանդիպման հետ կապված՝ մենք պայմաններ ենք ապահովել նախարարների հանդիպման համար, որը տեղի ունեցավ Բլեր Հաուսում։ Սեպտեմբերին մենք հանդիպում կազմակերպեցինք նաև Նյու Յորքում»։

Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը գործընթացին չի նշանակում, որ երկիրը փորձում է որևէ համաձայնագիր պարտադրել Ադրբեջանին և Հայաստանին։

«Այն, ինչ մենք անում ենք, պայմանների ստեղծումն է, կողմերի համար հանդիպման հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան բացահայտել տարաձայնությունները և փորձել հաղթահարել դրանք։ Կարծում եմ, որ երեկվա հանդիպումը դրական ազդեցություն ունեցավ բազմաթիվ տարաձայնությունների վերհանման վրա, և, ի վերջո, նրանք կարողացան պայմանավորվել շարունակելու դիվանագիտությունը, ուղիղ երկխոսությունը, և դա շատ կարևոր է։ Բայց դա մեր գործը չէ որոշել երկու երկրների միջև համապարփակ խաղաղության բովանդակությունը։ Մենք ստորագրման պատրաստ որևէ փաստաթուղթ նրանց չենք ներկայացնում։

Մեր գործը չէ որոշել, թելադրել ցանկացած խաղաղ պայմանագրի (որում ԱՄՆ-ը կողմ չէ հանդիսանում) պայմանները»,- ընդգծել է Ն.Փրայսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նեդ-Փրայս   ԱՄՆ  


Լրահոս