ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը
  ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ.  Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը
09:51     09 11 2022    
Ոգևորիչ է տեսնել, որ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը կրկին ներգրավված են ուղիղ բանակցությունների մեջ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

"Լավ նորություններ. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին, և ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս