Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին՝ Հաղթանակի օրվա առթիվ
 Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին՝ Հաղթանակի օրվա առթիվ
18:02     08 11 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Թուրքիայի նախագահը գրառում է արել իր թվիթերյան էջում:

«Ամենաանկեղծ զգացմունքներով շնորհավորում եմ Ադրբեջանին նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ, որը նշանավորում է Ղարաբաղի ազատագրումը 44-օրյա էպիկական պայքարի արդյունքում։ Ղարաբաղն Ադրբեջան է և միշտ կլինի Ադրբեջան»,- գրել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս