Բաքվում մեկնարկել է Հաղթական երթը՝ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ
 Բաքվում մեկնարկել է Հաղթական երթը՝ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ
11:04     08 11 2022    
Բաքվում նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, մեկնարկել է Հաղթանակի երթը՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, երթը կմեկնարկի Շեհիդների ծառուղուց և անցնելով Հրո աշտարակների համալիրի, մետրոյի Իչերիշեհեր կայարանի մոտով, Իստիգլալիյաթ փողոցով, Ազնեֆթի հրապարակով և կավարտվի Բահրամ Գուրի հուշարձանի մոտ։

Երթից առաջ, մեկ րոպե լռությամբ հարգվել է նահատակների հիշատակը։

Հաղթական երթը կանցկացվի ևս երկու երթուղիներով.

Հեյդար Ալիևի պալատ - Բյուլբյուլի պողոտա - Նիզամի կինոկենտրոն - Նեֆթչիլեր պողոտա - Ազադլըգ հրապարակ;

Հուսեյն Ջավիդի պուրակ - Հուսեյն Ջավիդի պողոտա - Խորհրդարանի պողոտա - Նահատակների ծառուղի:
Zinvor.info

Հեշթեգներ. Հաղթական-երթ   Ադրբեջան  


Լրահոս