Մահերրամ Ալիև. Հայրենական պատերազմում նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է որոշել մարտավարությունը
  Մահերրամ Ալիև.  Հայրենական պատերազմում նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է որոշել մարտավարությունը
14:11     07 11 2022    
«44-օրյա Հայրենական պատերազմում հաղթանակը ադրբեջանական ժողովրդի, բանակի և Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաղթանակն է»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի պետ, գեներալ-գնդապետ Մահարրամ Ալիևը։

Նա ընդգծել է, որ բանակաշինության գործընթացը գտնվում է երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում:

«Այսօր ադրբեջանական բանակն իր արժանի տեղն է զբաղեցրել աշխարհի զինված ուժերի վարկանիշում, իսկ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների ցուցաբերած սխրանքը ոսկե տառերով է գրվել պատմության մեջ»,- հավելել է Մահերրամ Ալիևը։ Նրա խոսքով, ադրբեջանական բանակն այսօր էլ գտնվում է լիարժեք մարտական պատրաստության մեջ, քանի որ զգոնությունը չպետք է կորցնել։ «Մենք պատերազմ ենք մղում ոչ միայն հայ զինյալների դեմ, նրանք ունեն բազմաթիվ օգնականներ»,- ասել է Ալիևը։

Նախագահի օգնականն անդրադարձել է նաև երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող հարցերին։ Նա նշել է Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ արտադրվում են պաշտպանական նշանակության մեծ թվով ապրանքներ և այդ ուղղությամբ աշխատանքներն ընդլայնվում են:
Zinvor.info

Հեշթեգներ. Մահերրամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս