Թուրքիայի փոխնախագահ. Մեր նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է
  Թուրքիայի փոխնախագահ.  Մեր նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է
18:20     05 11 2022    
«Մեր նպատակն է կայունություն ապահովել տարածաշրջանում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ անցկացված ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա ընդգծել է, որ դրա համար Թուրքիան կանի անհրաժեշտ ամեն ինչ։

Ֆուաթ Օքթայը նշել է, որ բոլորը, հատկապես երիտասարդները, պետք է այցելեն Ղարաբաղ և Շուշա՝ տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքը. «Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց հյուրընկալությունը ցուցաբերեցին մեզ Ադրբեջան ժամանելու առաջին իսկ օրվանից, այդ թվում՝ իմ գործընկեր Ալի Ասադովին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս