Ֆուաթ Օքթայ. Ուրախ եմ Շուշայում գտնվելու համար
  Ֆուաթ Օքթայ.  Ուրախ եմ Շուշայում գտնվելու համար
17:48     05 11 2022    
«Ուրախ եմ Շուշայում գտնվելու համար»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Շուշայում անցկացված ճեպազրույցում ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի վճռականության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց 30-ամյա օկուպացիայից. «Հարգում եմ մեր նահատակների հիշատակը։ Ամբողջ աշխարհը ականատես եղավ մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի հնարավորություններին, որոնք մենք կիսվում ենք Ադրբեջանի հետ»։

Ֆուաթ Օքթայը նշել է, որ պատահական չէ, որ Շուշան անվանում են «Ղարաբաղի սիրտը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս